Facebook-ն աշխատում է կրիպտոարժույթների ստեղծման ուղղությամբ
Facebook-ն աշխատում է կրիպտոարժույթների ստեղծման ուղղությամբ, ինչը թույլ կտա օգտատերերին ընկերությանը պատկանող WhatsApp հավելվածի միջոցով փող փոխանցել, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ նոր կրիպտոարժույթի փոխարժեքը կկապվի ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետ, սակայն առաջիկայում չարժե սպասել նրա հայտնվելուն, Facebook-ը դեռ մշակում է նախագծի մանրամասները, հաղորդում է RBC-ն:
Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ սեփական կրիպտոարժույթի մասին որոշում ընդունելով, Facebook-ը նախեւառաջ կենտրոնանում է Հնդկաստանի դրամական փոխանցումների վրա:
Այդ երկրում Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերն օգտագործում է ավելի քան 200 մլն մարդ: Բացի այդ Հնդկաստանը դրամական փոխանցումների ծավալով առաջատար է, իսկ 2017-ին ամբողջ աշխարհից օգտատերերն այս երկիր 69 մլրդ դոլար են փոխանցել, նշում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալներին: