Ուկրաինան ԱՄՀ-ից 1,4 միլիարդ դոլարի վարկաբաժին է ստացել
Ուկրաինան ԱՄՀ-ից 1,4 միլիարդ դոլարի վարկաբաժին է ստացել, հայտնել է Ուկրաինայի Ազգային բանկի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինան stand-by ծրագրի պայմաններով առաջին վարկաբաժինն ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության նոր ծրագրով, որն ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդն ընդունել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին», - տեղեկացրել է կարգավորիչը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 18-ին հաստատել է Ուկրաինայի համար 3,9 միլիարդ դոլարի stand-by ֆինանսավորման նոր ծրագիրը, որը նախատեսված է 14 ամսվա համար:
Հիմնադրամը դա արել է միայն այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը համաձայնել է 23,5 տոկոսով բարձրացնել գազի գները: Ըստ էության, այն փոխարինել է ընդլայնված ֆինանսավորման քառամյա ծրագրին, որը նախատեսված էր 17,5 միլիարդ դոլարի չափով և ավարտվում է 2019 թվականի մարտին: Դրա գործողության ընթացքում Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է մոտ 8,4 միլիարդ դոլար, վերջին վարկաբաժինը եղել է անցյալ 2017 թվականի ապրիլին