Արտակարգ դեպք Բերդում. տներից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի
Տավուշի մարզում դեկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 81-ամյա Նազիկ Գ.-ն Ոստիկանության Տավուշի բաժին հայտնել է, որ իրենց տանը ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պ.-ն ինքնասպան է եղել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սուրեն Պ.-ն իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։