Արամ MP3-ն զորակոչվելու է բանակ
Երգիչ, հաղորդավար և շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: AraratNews.am-ի հետ զրույցում երգիչը հաստատել է տեղեկությունը, նշել, որ ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր, որպես բժիշկ: Արամ MP3-ն ունի սպայի՝ լեյտենանտի կոչում:
«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասել է երգիչը: Արամ MP3-ն հայտնել է, որ դեռ տեղյակ չէ, թե որ զորամաս է մեկնելու: Երգիչը նաև նշել է, որ կհասցնի զբաղվել իր մասնագիտական աշխատանքով: