Չեխիայում ածխահանքում մեթանի պայթյունի հետևանքով կան զոհեր
Չեխիայի Քարվինա քաղաքից ոչ հեռու գտնվող ածխահանքում մեթանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 13-ի է հասել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Ածխահանքը պատկանում է OKD ընկերությանը: Ընկերությունից հայտնել են, որ զոհերից 11-ը Լեհաստանի քաղաքացիներ են, մնացածը՝ Չեխիայի: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին՝ 800 մետր խորության վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին: