Դևիդ Բեքհեմը կարող է տիեզերական ճամփորդության մեկնած առաջին ֆուտբոլիստը դառնալ
Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մտածում է տիեզերական ճամփորդության մեկնելու մասին, գրում է The Sun-ը:
Քառասուներեքամյա ֆուտբոլիստը տևական ժամանակ խորհում է այդ մասին, հատկապես հիմա, երբ տիեզերական ճամփորդութունն ավելի իրատեսական է դառնում:
Ինչպես նշում է պարբերականը, չորս երեխայի հայրը նույնիսկ ցանկանում է «գնդակ գլորել» տիեզերական անսահմանության մեջ:
Աղբյուրը նշում է, որ Դևիդի որդիները նույնպես մտածել են այդ մասին, և նման գաղափարը նրանց «զիլ» է թվացել: Ֆուտբոլիստն ինքը խոստովանել է, որ իրականում «խիստ հուզվում» է տիեզերքում հայտնվելու մտքից:
Հատկանշական է, որ Բեքհեմի գլխի մի կողմում մոլորակներ են դաջված: