Յանուկովիչի փաստաբանը հերքել է, որ իր պաշտպանյալը Շվեյցարիայում հաշիվներ ունի
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Շվեյցարիայում բանկային հաշիվ կամ այլ ակտիվներ չունի։ Այս մասին, Russia today-ի փոխանցմամբ, ասել է Յանուկովիչի որդու փաստաբան Յուրի Կիրասիրը։
«Վիկտոր Յանուկովիչն արտասահմանյան բանկային հաշիվներ և ակտիվներ չունի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Կիրասիրը։
Նա նշել է, որ մի շարք լրատվամիջոցներ հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել Վիկտոր Յանուկովիչի դրամական միջոցների սառեցման մասին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի փաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել էր, որ Կիևի դատարանը հերքել է Յանուկովիչի՝ ուկրաինական «Օշադբանկում» ավելի քան 1.1 միլիարդ դոլարի հաշիվ ունենալու հանգամանքը։