Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարդ խնդիրներ է ստեղծում. ԱԳՆ
Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարդ խնդիրներ է ստեղծում: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ զենքի մատակարարումը սպառնալիք է, և դրա մատակարար երկրները պետք է մտածեն այդ մասին: Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովուրդների համար մահացու գործիք է, և դա պետք է հաշվի առնեն երկրների ղեկավարները:
Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ պետք է հնարավորինս կանխվի սպառազինությունների մրցավազքը: