Ովքեր են Երևանի կենտրոնում հնչած կրակոցների կիզակետում եղած հայտնիները. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 2-ին Երևանի կենտրոնում՝ Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ: Ըստ պաշտոնական աղբյուրների` 4 անձ բերման էր ենթարկվել, դեպքի վայրի զննությամբ եղևնու տակ հայտնաբերվել էր հրազեն՝ ատրճանակ, որն իրավապահներն առգրավել էին: Այս գործն արագ մոռացվեց:
Սակայն «Ժողովուրդ» թերթին հաջողվել է պարզել, որ կրակոցների կիզակետում են եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը. նրա եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում: «Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել էր Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Թե ում էր Ղուկասյանը նվիրել, մեզ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որ զենքով պարգևատրված անձը իրավապահներին ցուցմունք է տվել, որ ինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, և ընկնելու արդյունքում է կրակոց արձակվել:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: