Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով Հայաստանում է ՉԺՀ պատվիրակությունը
Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 17-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «ՍԵՏՍ» ընկերության տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: