Հեմինիդայի աստղաթափն այս տարի սպասվում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը
Հեմինիդայի աստղաթափն այս տարի սպասվում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Ամբողջ հյուսիսային կիսագնդում, եթե եղանակը բարենպաստ լինի, հնարավոր կլինի հիանալ աստղաթափով, որի խտությունը սպասվում է ժամում 120 աստղ:
Հիմինիդան ամեն տարի դեկտեմբերի երկրորդ կեսին տեղի ունեցող արտասովոր գեղեցիկ երկնային երևույթ է: Այն Ֆայտոն կոչվող աստղակերպի շուրջերկրյա հետքն է: Ֆայտոնն ամեն տարի հենց դեկտեմբերի երկրորդ կեսին անցնում է Երկիր մոլորակի վրայով: Այն մասնիկները, որոնք պոկվում են աստղակերպից, թափվում են Երկրի մթնոլորտ: Թվում է, թե այդ աստղերը թափվում են Երկվորյակի համաստեղությունից:
Այդ գիշեր լիալուսին է լինելու, ինչն ամենևին չի խանգարի աստղաթափով հիանալուն:
Աստղաթափը կարելի է դիտել ամբողջ գիշեր՝ անզեն աչքով: Ցանկալի է՝ այդ հրաշքին հետևել քաղաքային լույսերից հեռու: