ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդունել է դեսպան Մհեր Մկրտումյանին
Դեկտեմբերի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը (Abdallah ben Zayed Al Nahyane):
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման սկզբում ՀՀ դեսպան Մկրտումյանն Ալ Նահյանին է փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների առաջնահերթ օրակարգին վերաբերող հարցերի շրջանակ: