Ինքնասպանության փորձ Երևանում. «Սիթի Հոթել» հյուրանոցից Խաչատուրովը ձեռքերի շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Ռուսաստանի քաղաքացի՝ 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։