Ողբերգական դեպք Վանաձորում. կիսակառույցի վերևից ընկել ու մահացել է պահակը
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում կառուցվող կիսակառույց շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Ըստ նախնական տեղեկությունների, նա նշված շինության պահակն էր, ով վայր է ընկել է շինության վերին հարկից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ մեկ այլ ողբերգական դեպք էր տեղի ունեցել նշված վայրում, երբ աշխատակիցը վերամբարձ կռունկից ընկել ու տեղում մահացել էր: Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյոթեր են նախապատրաստվում: