Թրամփը Facebook, Twitter և Google ընկերություններին մեղադրել է կողմնակալության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Facebook, Twitter և Google ընկերությունները իր հանդեպ օբյեկտիվ չեն և պաշտպանում են ժողովրդավարների շահերը՝ գրում է gazeta.ru-ն։
Թրամփի խոսքով՝ Twitter-ը մասնավորապես խանգարում է մարդկանց միանալու սոցցանցի իր էջին։
Նա նաև հավելել է, որ սոցցանցը նշանակալիորեն նվազեցրել է իր բաժանորդների աճի մակարդակը և արագությունը։