«Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:38-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, Երևան քաղաքի Դավթաշենի Աշտարակի խճուղու սկզբնամասում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1988 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:
Փրկարարներն Ա. Մ.-ին տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: