Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնեց իր 12-րդ հաղթանակը
Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը մենամարտ անցկացրեց ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինի հետ:
8 ռաունդանոց մենամարտում մեր մարզիկը հաղթեց մրցակցին` տոնելով հերթական հաղթանակը: Այսպիսով, Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում և շարունակում է մնալ անպարտելի: