Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին վթարի է ենթարկվել Իտալիայի քաղաքացի. նա տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ-ում այսօր վթարի է ենթարկվել 1952 թվականին ծնված Իտալիայի քաղաքացի Մովրիցո Գրիզելին: Իտալացին իր վարած բեռնատարով, որը բարձված է եղել տեքստիլ-տրիկոտաժեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ հարվածել ջրահեռացման համար նախատեսված բետոնե պատնեշին:
Դեպքի վայր ժամանած Ախուրյանի հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են հանել մեքենայից եւ շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել «Գյումրի» ԲԿ:
«Տուժածն ընդունվել է ձախ վերին վերջույթի ձեռնաթաթի հետին մակերեսի պատռված վերքով: Հետազոտվել, վիրակապվել, հեռացել է հիվանդանոցից»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: