Կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ էր տարածվել թե ինչպես է Toyota prado մակնիշի մեքենան Երևանի փողոցներից մեկում դուրս գալիս հանդիպակաց գոտի և կոպտորեն խախտում երթևեկության կանոնները:
ՃՈ աշխատակիցների գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի երեկոյան Նալբանդյան փողոցում:
Վարորդի ինքնությունը և մեքենայի գտնվելու վայրը պարզելուց հետո դեկտեմբերի 18-ին Toyota prado-ն տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Մանրամասն՝ տեսանյութում: