Քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը
Գյուղատնտեսության նախարարությունը հայտրարություն է տարածել այն մասին, որ քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ»,- ասված է հայտարարության մեջ: