Թակարդի մեջ խճճված գորշ արջ է հայտնաբերվել. մեղավորը վարչական տուգանք կվճարի
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։
Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Ոստիկանության կողմից ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացին թակարդը տեղադրել էր գայլ որսալու նպատակով։ Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց թողնվել վայրի բնություն։