Կոլումբիայի մայրաքաղաքում գործարկվել է «Սուրբ Ծննդյան գնացքը» (տեսանյութ)
Կոլումբիայի մայրաքաղաքում գործարկվել է, այսպես կոչված, «Սուրբ Ծննդյան գնացքը»: Այն չորս ժամվա ընթացքում անցնում է տոնական զարդարված Բոգոտայով և զբոսաշրջիկներին ցույց տալիս տոնական զարդարված մայրաքաղաքի տեսարժան վայրերը:
Գնացքի զարդարման համար օգտագործվել է 5 կիլոմետր լուսային շղթա: Գնացքի մեքենավարն ու սպասարկող անձնակազմը ևս հատուկ տոնական հանդերձանք են կրում: Սանտա Կլաուսը շրջում է վագոններով և նվերներ բաժանում երեխաներին: