Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոս ամսին
Առավելագույն ջերմաստիճանը հուլիսին եղել է 38 աստիճան, իսկ ընդհանուր առմամբ ընդհանուր ջերմաստիճանը եղել է 32-34 աստիճան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով' հուլիս ամսին շրջանների զգալի մասում' հատկապես հյուսիսային կեսում, տեղումների քանակը եղել է նորմայից ավելի:
Անդրադառնալով օգոստոսին սպասվող եղանակին' Գագիկ Սուրենյանը նշեց, որ ջերմաստիճանը սպասվում է նորմայից 1 աստիճան ցածր: Սակայն հնարավոր է նաև, որ ջերմաստիճանը բարձրանա մինչև 36 աստիճան, իսկ նվազելու դեպքում մինչև 12 աստիճան: Տեղումների քանակը հանրապետության տարածքում կլինի նորմային մոտ դրական շեղումով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում և Սյունիքում կլինի նորմայի սահմաններում:
Սառը եղանակն ըստ մասնագետի` պայմանավորված է Սև ծովից սառը օդային զանգվածների թափանցմամբ: