Սեմինար՝ նորընտիր պատգամավորների համար
Այսօր Ազգային ժողովում նորընտիր պատգամավորների համար սեմինար էր կազմակերպել: ShantNews.am-ի հետ զրույցում սեմինարի կազմակերպիչ Թևան Պողոսյանն ասել է, որ քանի որ կան մարդիկ, որոնք նոր են ընտրվել, նրանց ծանոթացնում են «ԱԺկանոնակարգ» օրենքին, ուղեցույցերին և այլն:
Պողոոսյանը նաև հավելել է, որ այս ծրագիրը նորություն չէ և այն ֆինանսավորվում է անգլիական կառավարության կողմից: Ծրագիրը միտված է ԱԺ հնարավորություններն ու պատգամավորների ունակությունները կատարելագործելուն:
«Ես հուսով եմ, որ մենք հունվարից ավելի մեծ թափով կսկսենք այս ծրագիրն իրագործել: Սա ուղղակի նախնական ծանոթացման համար էր: Բոլոր խմբակցությունների հետ էլ ունենալու ենք հնարավորություն նման փոքրիկ քննարկումներ անցկացնելու և փոխանցելու նրանց այն, ինչ հիմա մենք գիտենք»,- ասել է Թևան Պողոսյանը: