Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։
Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ խոսվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության մասին:
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
Կողմերը նաև քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հիմնական ուշադրությունը դարձվել է մշակույթի և կրթության ոլորտների վրա: