Գյումրիում 57-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը շարունակում է պահվել ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայում
Գյումրիում 57-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը շարունակում է պահվել ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայում։ Այս մասին հայտնել է զինծառայողի պաշտպան Նարինե Ռշտունին։
Հիշեցնենք, որ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։
Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ռուս զինծառայողը կալանավորվել է: