Առաջիկայում պարզ կդառնա՝ ես կշարունակեմ պաշտոնավարել, թե ոչ. Արտակ Զեյնալյան
Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ: Առաջիկայում պարզ կդառնա՝ ես կշարունակեմ պաշտոնավարել, թե ոչ. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Հարցին, թե իսկ ինքը առաջակ ստանալու դեպքում պատրա՞ստ է շարունակել պաշտոնավարել, Զեյնալյանը կրկնեց` դա պարզ կլինի առաջիկայում:
Արտակ Զեյնալյանը՝ որպես «Մենք» դաշինքի ներկայացուցիչ, ասաց, որ ընտրություններին խախտումներ առհասարակ չեն արձանագրվել, որոնք թույլ կտան վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը: ««Մենք» դաշինքը չի տեսնում վերահաշվարկ կատարելու կամ բողոքարկելու հիմքեր»,-ասաց նա: