Հայաստանը և Վրաստանը հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում, երեկ ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Թելավիում նախագահը հարցազրույց է տվել, որում մասնավորապես ասել է, որ Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունենք:
«Մենք իսկապես բարեկամական ժողովուրդներ ենք, և ավելի քան բնական է, որ Հայաստանի նախագահը պետք է այստեղ ներկա լիներ, երբ Վրաստանն այսօր նախագահ է ընտրել»,- ասել է նախագահը՝ շնորհավորելով Վրաստանին երկրի նոր նախագահ ընտրելու կապակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: