Jaguar Land Rover-ը 5000 աշխատատեղ կկրճատի
Բրիտանական Jaguar Land Rover ավտոկոնցերնը մտադիր է 2019թ. 5000 աշխատատեղ կրճատել, ինչն արվելու է «Բրեքզիթ»-ի սպառնալիքի ֆոնին 2.5 մլրդ ֆունտ ստերլինգ տնտեսելու ծրագրի շրջանակում:
Ինչպես նշում է The Guardian-ը, բացի այդ, դա պայմանավորված է այն փաստով, որ Չինաստանում ընկերության վաճառքի ցուցանիշները զգալի անկում են արձանագրել: Նվազել է նաև աշխարհում բրենդի դիզելային մեքենաների վաճառքի ցուցանիշը:
Հայտնի է, որ ընթացիկ տարվա նախորդ եռամսյակում ընկերությունը 90 մլն ֆունտ ստերլինգի վնաս է կրել Չինաստանում և Եվրոպայում վաճառքի ցուցանիշների անկման հետևանքով:
Պարբերականը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավտոարտադրողն ունի 40.000 աշխատակից: