Աթենքում հեռուստաալիքներից մեկի շենքում պայթյուն է տեղի ունեցել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պայթյուն է որոտացել տեղական Skai TV հեռուստաալիքի շենքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել գիշերվա ժամին, ինչի հետևանքով վնասվել են շենքի առաջին ու երկրորդ հարկերը: Վնասի չափը չի նշվում:
Նշվում է, որ պայթյունից 45 րոպե առաջ նախազգուշական զանգ է կատարվել Zougla կայքի ու Antenna հեռուստաալիքի խմբագրություններ, ինչից հետո ոստիկանությունը միանգամից շրջափակել է տարածքը:
Ոստիկանության հետ դեպքի վայր է ժամանել նաև քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Օլգա Գերովասիլին, որը հայտարարել է, որ այս դեպքը պետք է «դաս» լինի նրանց համար, որոնք «ձայն են տալիս ահաբեկչությանն ու ֆաշիզմին»: