Հրազենային վնասվածք ստացած զինվորին Արցախից տեղափոխում են Երևան. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։