Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվն աճել է
Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում օրեր առաջ կատարված հրաձգության ժամանակ տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվն այսպիսով հասել է 5-ի։
Ահաբեկչությունը կատարվել էր դեկտեմբերի 11-ի երեկոյան։ Ստրասբուրգի բնակիչ 29-ամյա Շարիֆ Շեկատը կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ ու փախուստի դիմել առևանգված տաքսիով։ Տեղում մահացել էր 3 մարդ, ևս մեկն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում։
Հայտնի է, որ Շեկատը նախկինում դատապարտված է եղել Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան հանցագործը ոչնչացվել էր Նյոդորֆ թաղամասում իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում։ Շեկատին բռնելու հատուկ գործողությունը տևել է 48 ժամ։