Կենդանիների պաշտպանները մերկացել են Բարսելոնայի կենտրոնում
Բարսելոնայում կենդանիների պաշտպանները բողոքի ցույցեր են անցկացրել հագուստի մեջ կաշվի և մորթու օգտագործման դեմ, հաղորդում է Ռիա Նովոստին:
Ակցիային մասնակցող շուրջ 30 մարդ, մերկացել են և իրենց վրա արյուն խորհրդանշող ներկ լցրել, որից հետո պառկել են գետնին՝ Կատալոնիա հրապարակում:
Ցուցարարներից մեկի պաստառի վրա գրված է եղել. «Քանի՞ կյանք մի վերարկուի դիմաց»:
Ակտիվիստները հուսով են, որ ակցիան «կազդի հասարակության վրա, որը պետք է գիտակցի մորթու արդյունաբերության դաժանությունը»: