Աշխարհում ավելի քան 700 միլիոն մարդ աղքատ է
Ամբողջ աշխարհում ավելի քան 700 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, շուրջ 200 միլիոնը գործազուրկ է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայսերը։
Նրա գնահատմամբ, Եվրամիության բնակչության ավելի քան 20 տոկոսը աղքատության և «սոցիալական ներգրավման» վտանգի տակ է:
ԱՄԿ ղեկավարն ասել է, որ նոր աշխատաշուկան պահանջում է նոր մոդելների, չափանիշների վերամշակում սոցիալական պաշտպանության և արժանապատիվ աշխատանքի ապահովման համար։ Նրա կարծիքով, մեծ վտանգ է այն, որ այսօր հասարակությունը ոչ միշտ է կարող արդարացիորեն կիրառել գիտության և նորարարության ձեռքբերումները աշխատաշուկայում: