Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնին։ 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, որից հետո մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքից։
Մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։