Երկրաշարժ Չինաստանում․ կան տուժածներ
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին։
Ստորգետնյա ցնցումների շարքը գրանցվել է Իբին քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Որոշ բնակավայրերում գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և տարհանել մոտ 400 բնակչի։ Դեպքի վայրում աշխաում են 300-ից ավելի փրկարարներ։