Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
Նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին ահազանգեր էին հնչել բնակարանային գողությունների վերաբերյալ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ բնակարանային գողությունները կատարել է Հարություն Հակոբյանը։ Մայրաքաղաքում բնակվող 58-ամյա Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել է 8 անգամ, այդ թվում գողության մեղադրանքով։
Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։