Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին (տեսանյութ)
Վերջին օրերին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր էին ստացվում տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և գողության համար սպասում հարմար պահի։
Տեսագրությունում հայտնված անձի ինքնությունը բացահայտվել է։ Կապանում հաշվառված 55-ամյա Ռուբիկ Բաբայանին ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայում։ Նա խոստովանել է, որ գողացել է ընդհանուր առմամբ 17 շիշ խմիչք։
Փաստի առթիվ քննություն է տարվում։