Հենրիխ Մխիթարյանը` «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոն»-ին:
Whoscored-ը ներկայացրել է «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման իր գնահատականները: «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձած Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը ստացել է 8.4 գնահատականը:
«Արսենալ»-ը 17-րդ տուրից հետո վաստակած 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 4-րդ տեղում գտնվող «Չելսի»-ին զիջելով 3 միավորով: