Նիկարագուայի ոստիկանությունը ծեծել է լրագրողներին
Նիկարագուայի ոստիկանությունը ծեծել է մի քանի լրագրողների, որոնք բողոքում էին իրենց գրասենյակներում նախորդ ռեյդերի դեմ, հաղորդում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ լրագրողները հավաքվել են ոստիկանության բաժնի մոտ մայրաքաղաք Մանագուայում՝ հայտարարելով, որ ռեյդերն անօրինական էին:
Արդեն մի քանի ամիս է Նիկարագուայում անցկացվում են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Դանիել Օրտեգի, որին մեղադրում են երկրում քաղաքացիական ազատությունների սահմանափակման մեջ: Նախագահն իր հերթին մեղադրում է բողոքի մասնակիցներին հեղաշրջում պլանավորելու մեջ:
Ապրիլից ի վեր հայրուրավոր մարդիկ են սպանվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով: