Մեգան Մարքլը խնդրեց ամուսնուն՝ արքայազն Հարրին, հրաժարվել Սուրբ Ծննդյան որսից
Մեգան Մարքլը խնդրեց ամուսնուն՝ արքայազն Հարրին, հրաժարվել Սուրբ Ծննդյան որսից, որով նա զբաղվում է արդեն 20 տարի: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը
Նա պաշտպանում է կենդանիների իրավունքները և դեմ է «արյունոտ սպորտին»:
Աղբյուրի համաձայն, արքայազն Հարրին իսկապես սիրում է այս ավանդույթը: «Նա երբեք բաց չի թողնի որսը, նա շատ է սիրում այն»,- ասել է աղբյուրը:
Ընդգծվում է, որ Մարքլը ամուսնուն կոչ է անում վերանայել իր վերաբերմունքը կենդանիների հանդեպ, մասնավորապես`ավելի քիչ միս ուտել: