Ինդոնեզիայում ժայթքել է Սոպուտան հրաբուխը
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ժայթքել է Սոպուտան հրաբուխը: Այս մասին տեղեկացնում է երկրի էներգետիկայի ու հանքային ռեսուրների նախարարությանը կից երկրաբանական ծառայությունը, գրում է Antara գործակալությունը:
Նշվում է, որ տեղի բնակիչներին արգելել են 4 կմ հեռավորությունից ավելի մոտ գնալ լեռանը:
Բացի դրանից, իշխանությունները նախազգուշացրել են հնարավոր լեռնային արտաժայթքումների մասին:
Զոհվերի ու տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվել:
Սոպուտան հրաբխի առաջին ժայթքումը գրանցվել է 1780 թվականին, այդ ժամանակվանից ի վեր այն ժայթքել է ավելի քան 60 անգամ: Այս տարի Սուլավեսի կղզում երկրաշարժի ու դրան հետևած ցունամիի զոհ դարձան ավելի քան 1500 մարդ: