2018 թվականի լավագույն ֆիլմը՝ ըստ Եվրոպական կինոակադեմիայի
Ռեժիսոր Պավել Պավլիկովկսու «Սառը պատերազմ» ֆիլմը (արտադրությունը՝ Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ստացել է «2018 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցականը (European Film Awards)։ Այս մասին ասվում է կինոակադեմիայի մամուլի հաղորդագրությունում։
Գլխավոր անվանակարգի համար «Սառը պատերազմ»-ից բացի, առաջադրված է եղել ևս 4 ֆիլմ։
Պավլիկովսկին արժանացել է մրցանակի նաև որպես լավագույն եվրոպացի ռեժիսոր և լավագույն եվրոպացի սցենարիստ։ Լավագույն դերասանուհու կոչումը շնորհվել է Յոհաննա Քուլիգին՝ «Սառը պատերազմ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար։
«Եվրոպական Օսկարի» 31-րդ մրցանակաբաշխությունն անցկացվել է իսպանական Սևիլյայում։