Շյուղագործություն և ձիավարություն. Վրաստանի հեռացող նախագահը պատմել է իր հոբբիների մասին
Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է այսօր, «Ռուսթավի 2» ՀԸ -ին պատմել է իր նախագահւթյան տարիների, անսովոր հոբբիների և սովորությունների մասին:
Պարզվել է՝ վերջին 5 տարիներին, բնակվելով Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրում, Մարգվելաշվիլնին աչքի չի ընկել հավակնոտ վարքով, ճաշել է ոչ թե մեկուսացված, այլ նախագահի վարչակազմի անդամների հետ միևնույն սենյակում: Եվ քանի որ նախագահի նստավայրում չկա ննջարան, այն ծառայել է զուտ որպես աշխատավայր: Ինքն ապրել է քաղաքի աղմկոտ իրարանցումից հեռու՝ Դուշեթիի սեփական տանը: Ունի բանջարանոց, որտեղ աճեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նվիրած կարտոֆիլի սերմը, ունի ընկուզենիներ։
Հայտնի է նախագահի ևս մեկ հոբբիի մասին: Աշխատանքից ազատ ժամանակ սիրում է շյուղերով գործել և ձիով զբոսնել։ Իսկ ձիավարության իր հմտությունները նախագահ Մագվելաշվիլին ցուցադրել է 2014թ, Թուրքմենստանում:
Ազատ ժամանակ Մարգվելաշվիլին սիրում է լսել հին ձայնասկավառակներ, մասնավորապես՝ զինվորական քալերգը։
Անդրադառնալով իր նախագահության տարիներին՝ Մարգվելաշվիլին նշել է, որ դրանք ունեցել են իրենց դրական և բացասական կողմերը: «Այս հինգ տարիները չեն տարբերվել իրարից…դրանք բարդ էին, ինչպես իմ ողջ կյանքը, միաժամանակ լի ուրախությամբ»,-խոստովանել է Մարգվելաշվիլին: