Կանադայում ավելի քան 500 կարատ կշռող ալմաստ են հայտնաբերել
Կանադայի հյուսիսարևմտյան Diavik հանքում 552 կարատ (ավելի քան 110 գրամ) կշռող դեղին ալմաստ են հայտնաբերել, գրում է Bloomberg-ը: Նշվում է, որ այն երեք անգամ մեծ է համարվում քարից, որը մայրացամաքում ամենախոշորն էր համարվում:
Ալմաստը հարմար է մշակման համար:
«Մենք կարող ենք այն ֆանտաստիկ դեղին անվանել».-ասել են ալմաստ արդյունահանող ընկերությունում:
Այդ ալմաստը յոթերորդն է`XXI դարում հայտնաբերված խոշոր ալմաստների շարքում: