Չեսթերի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել
Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Այգուց անմիջապես տարհանվել են բոլոր այցելուները: Կենդանաբանական այգու աշխատողները այժմ փորձում են փրկել նաև կենդանիներին:
Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները կատարում են հետաքննություն:
Նշենք, որ Չեսթերի կենդանաբանական այգին բացվել է 1931 թվականին: Այն համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող այգիներից մեկը՝ տարեկան 2 միլիոն մարդ: Այստեղ բնակվում են ավելի քան 21 հազար կենդանի: