Facebook-ին ավելի քան 1 մլրդ դոլարի տուգանք է սպառնում
Facebook-ը կարող է մի քանի միլիարդ դոլարի տուգանք վճարել օգտատերերի տեղեկությունների գաղտնիությունը չպահպանելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ Իռլանդական հանձնաժողովը քննում է օգտատերերի տվյալների գաղտնիության հարցը՝ հետևելով եվրոպական օրենսդրությանը: Այն օրենքը, որը գործում է Եվրոպայում, ենթադրում է օրինախախտ ընկերություններին տուգանել 23 միլիոն դոլարով կամ տարեկան հասույթի 4 տոկոսի չափով:
Տեղեկություն կա, որ Facebook-ի 2017 թվականի բյուջեն կազմել է 40 միլիարդ դոլար: Իսկ դա նշանակում է, որ ընկերությունը կարող է տուգանվել 1.6 միլիարդ դոլարով, եթե 2018 թվականի բյուջեն այդպիսին լինի: