ԱԱԱ. Հայտնի է «Ռեալի» մրցակիցը կիսաեզրափակչում
Ճապոնական «Կասիմա Անտլերսը» Աշխարհի ակումբային առաջնության 1/4 եզրափակչում հաղթել է մեքսիկական «Գվադալահարային»: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:
Այսպիսով, կիսաեզրափակչում «Կասիման» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Մյուս զույգը կկազմեն «Ռիվեր Փլեյթը» և «Էսպերանս» (Թունիս)-«Ալ Ային» (ԱՄԷ):
Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 18-ին և 19-ին: