ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը
Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ծաղկաձորում կայացած ասուլիսին ասաց ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով, երբ անձը ինքնակամ հանձնում է զենք-զինամթերքը, ապա որոշակի պայմանների առկայության դեպքում քրեական գործը կարճվում է: