Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր, արտառոց բան չեմ տեսնում. Վանեցյանը՝ Լևոն Մնացականյանի ազատման մասին
Ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր։ Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարի արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի այլ աշխատանքի անցնելը շատ բնական եմ համարում։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում։
Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Լևոն Մնացականյանը շատ մեծ գործ է արել՝ իր անցած ուղով։ Նորանշանակ հրամանատարը երկար տարիներ աշխատել է Լևոն Մնացականյանի հետ և տիրապետում է պաշտպանության բանակի բոլոր նրբություններին, և եթե արտառոց բան լիներ, ապա Մնացականյանին չէր փոխարինի շտաբի պետը»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանն ասաց,որ Արցախի և հայկական սահմանները ինչպես պաշտպանվել են, այնպես էլ պաշտպանվել են։
Դիտարկմանը,թե դա կապ չունե՞ր Սասուն Միքայելյանի հայտարարության և Լևոն Մնացականյանի պատասխանի հետ,Արթուր Վանեցյանն ասաց այդպես չի կարծում։